‘Ռ. Նազարյան. «Գազը հաստատ թանկանալու է». Ցուցարարները գնում են Բաղրամյան 26 (տեսանյութ)’

1630

Այսօր՝  մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի առաջ գազի գնի բարձրացումից բողոքող քաղաքացիները երթով հասել են մինչեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը։

Վերջինս ասել է, թե 90-օրյա ժամկետում պետք է քննարկեն գազի սակագնի թանկացման դիմումը եւ կայացնեն որոշում, առայժմ գազի գնի բարձրացման հետ կապված հստակ որեւէ որոշում դեռ չեն կայացրել, տեղեկացնում է News.am-ը։

Այնուհետեւ, լրագրողերի ներկայությամբ ցուցարարները հանդիպում ունեցան ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ: Ըստ Aravot.am_ի՝ Նազարյանը տեղեկացրել է, որ գազի գնի բարձրացման հայտ է ստացվել, եւ բարձրացման չափը որոշվելու է քննարկման արդյունքում: «Բայց որ գազի  գինը բարձրանալու է՝ հաստատ է»,- ասել է նա՝ բացատրելով, որ սահմանի վրա ռուսական կողմն արդեն բարձրացրել է՝ 170 դոլարի փոխարեն 270 դոլար դարձնելով: 

Այդտեղից ակցիայի մասնակիցները շարժվել են Բաղրամյան փողոցում գտնվող Նախագահական նստավայր։

Տասնյակ քաղաքացիներին միացել են պատգամավորներ «Ժառանգություն», ՀՅԴ խմբակցությունից, ներկա են նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքից ընտրված ավագանու անդամներ, բնապահպաններ, ակտիվիստներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Վանդալը տրակտորով ավերել է ֆուտբոլային դաշտը. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Լեգենդար DDT-ն հունիսի 16-ին Երեւանում համերգ կտա’