‘Սաակաշվիլիին Վրաստանի նոր ղեկավարությունը հիշեցնում է Ռոբեսպիերին ‘

901

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատության է ենթարկել երկրի նորընտիր իշխանություններին՝ վերջերս հաճախակիացած գործող եւ նախկին պաշտոնյաների ձերբակալության առիթով: Ըստ ռուսաստանյան REGNUM-ի, նա հայտարարել է, որ տեղի ունեցողը մտահոգություն է առաջացնում հասարակության մեջ եւ Վրաստանի արեւմտյան գործընկերների շրջանում:

Սակաշվիլիի խոսքով, նոր կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ «Ամեն ինչ ձերբակալության է ենթակա»:

Նախագահը նշել է, որ ստեղծվող իրավիճակն իրեն հիշեցնում է Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջնորդներից Մաքսիմիլիան Ռոբեսպիերի պատմությունը: «Նրա (Ռոբեսպիերի) հրամանով Ֆրանսիայում օրական մի քանի մարդու էին գլխատում: Նա հանդես եկավ խորհրդարանում եւ  հայտարարեց, որ կձերբակալի բոլորին: Խորհրդարանը դիմացավ որոշ ժամանակ, իսկ հետո մահապատժի ենթարկեց Ռոբեսպիերին», — հիշեցրել է Սաակաշվիլին:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Գրոմովն ու Չիլինգարովը ողջագուրվում են ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում բլոգերին ձերբակալել են Կոմկուսի մասին կատակի պատճառով ‘