‘Սաակաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել’

1456

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել եւս մեկ գործով: Վրաստանի դատախազույունը հայտնել է, որ այս անգամ երկրի նախկին նախագահին բյուջետային միջոցների մսխում է վերագրվում:

Սաակաշվիլիի դեմ արդեն մեղադրանք կա առաջադրված՝ 2005-ին պատգամավոր Գելաշվիլիի դեմ հարձակում կազմակերպելու գործով:

Բացի դրանից, նախկին ՆԳՆ Վանո Մերաբիշվիլիի հետ միասին նա անցնում է 2007-ի նոյեմբերին խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու հարցում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման եւ հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը ապօրինաբար ուրիշին փոխանցելու վերաբերյալ գործերով:

Ներկայումս Սաակաշվիլին Վրաստանի սահմաններից դուրս է գտնվում: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ազգային համախմբում. կեղծիքն ու իրականությունը’
Հաջորդ հոդվածը‘Դարի կողոպուտը. Չիլիում հանցագործները $10 միլիոն են կողոպտել’