Սաակաշվիլիի փաստաբանները դատարանից պահանջում են ազատ արձակել նախկին նախագահին

320

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները հինգշաբթի օրը դիմել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ նախկին նախագահին կալանքից ազատ արձակելու միջնորդությամբ։

Նման պահանջի հիմքը Սաակաշվիլիի ծանր ախտորոշումներն են, որոնց մասին նշվում է նաև վրացի և օտարերկրյա մասնագետների անցկացրած հետազոտության մեջ, նշում է  պաշտպանական կողմը։

Որպես այլընտրանք, եթե դատարանը հրաժարվի ազատ արձակել Սաակաշվիլիին, պաշտպանությունը պահանջում է հետաձգել նախկին նախագահի պատիժը։

«Փորձաքննությունների և այն ապացույցների հիման վրա, որոնք մենք ներկայացրել ենք դատարանին, կարծում եմ, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ, որ դատարանը կհրաժարվի բավարարել մեր միջնորդությունը։ Դա, համարեք, մահվան դատավճիռ կլինի՝ բացարձակապես ապօրինի և առանց որևէ ապացույցի կայացված»,- ասել է Սաակաշվիլի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Սաակաշվիլին, որն ուկրաինական քաղաքացիություն ունի (Վրաստանի քաղաքացիությունից նրան զրկել են), այժմ գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդի» հիվանդանոցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին հրապարակել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու դեմ ուղղված միջոցառումները
Հաջորդ հոդվածը2010-ից հետո Իսպանիան ընդամենը 3 հաղթանակ է տարել ԱԱ-ներում