Սաակաշվիլին բանտում ուշաթափվել է

363

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտում շարունակում է հացադուլը, հինգշաբթի երեկոյան ուշաթափվել է և որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը, դա տեղի է ունեցել փաստաբանների հետ հանդիպման ընթացքում։ Ավելի ուշ նրա վիճակը կայունացել է։

Սաակաշվիլին, որ Վրաստանում դատապարտվել է մի քանի տարվա ազատազրկման, հացադուլ է հայտարարել ՝ ի նշան բողոքի իր նկատմամբ հալածանքների, որոնք նա քաղաքական է համարում։ Նախկին նախագահը պատրաստ է դադարեցնելու հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և հանձնեն անկախ բժիշկների խնամքին։

Վրացական զանգվածային լրատվամիջոցները չեն բացառում, որ Սաակաշվիլիին շուտով բանտի հիվանդանոցից կտեղափոխեն մեկ այլ վայր։ Խորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Խունդաձեի խոսքով՝ նախկին նախագահին կարող են տեղափոխել մասնավոր կլինիկա, սակայն դա տեղի կունենա անհրաժեշտության դեպքում։

Այսօր Թբիլիսիում բողոքի հերթական ակցիան է տեղի ունենալու՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄիգրանտների ճամբարը բելառուսա-լեհական սահմանի մոտ ամայացել է
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները խաղացին ոչ ոքի