Սաակաշվիլին բանտում Վրաստանի տնտեսական զարգացման թեզիսներ է գրել

459

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է Ռուսթավիի բանտում, սոցցանցերում հրապարակել է երկրի տնտեսական զարգացման իր տեսլականը։

Նախկին նախագահը գրում է, որ վերջին տասը տարիներին, երբ իշխանության է եկել «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանում սոցիալական և տնտեսական իրավիճակը չափազանց վատթարացել է։
«Մենք թանկագին տարիներ ենք կորցրել, երբ տնտեսությունը ոչ թե զարգացել է, այլ, ընդհակառակը, խիստ կրճատվել։ Արդյունքում՝ աղքատություն, տրանսպորտի, մթերքի և դեղորայքի բարձր գներ, հսկայական կոմունալ վճարներ, հարյուր հազարավոր հայրենակիցներ աշխատանք են փնտրում այլ երկրներում»,- նշել է Սաակաշվիլին։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունների «անտեղյակության և անգործության պատճառով» այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Վրաստանն է, կորոնավիրուսի համավարակի երկու տարիների ընթացքում կորցրել է ավելի քան 15 հազար կյանք։

Սաակաշվիլին առաջարկում է օրենք ընդունել, որի համաձայն՝ երկրի ՀՆԱ-ի 5 %-ը գերազանցող ունեցվածքի տեր մարդկանց կարգելվի զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՍառը պատերազմի ժամանակներից ի վեր` ՌԴ ուժերի ամենախոշոր կուտակումը Բելառուսում
Հաջորդ հոդվածըՓետրվարի երեքի մարտի մեկը․ Ալիք Մեդիա