Սաակաշվիլին լուծում է գտել Ուկրաինայի համար՝ «Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելուց հետո

439

«Հյուսիսային հոսք-2»-ը գործարկելուց հետո Ուկրաինան պետք է սկսի մշակել սեփական պաշարները․ «Ուկրաինա 24» հեռուստատեսության եթերում այսպիսի կարծիք է հայտնել Բարեփոխումների ազգային խորհրդի գործկոմի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա կարծիքով՝ չի կարելի հավատալ, որ գազատարի շահագործումից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կպահպանվի։

«Այն, որ Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակությունը «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատելուց հետո կնվազի՝ միանշանակ է։ Բայց դա հարկավոր է փոխհատուցել նրանով, որ Ուկրաինան պետք է սկսի մշակել սեփական պաշարները, այդ թվում՝ «կանաչ ջրածինը»,- ասել է Սաակաշվիլին։

Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Ռուսաստանին, որ նա, իբր, ուզում է Ուկրաինայի համար «փակել Սև ծովը», քանի որ հենց երկրի հարավում են կենտրոնացված «կանաչ» ջրածնի հիմնական պաշարները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայում կոչ են անում պատրաստվել Դոնբասի ուժային ազատագրմանը
Հաջորդ հոդվածըՈղբերգություն Խորվաթիայում․ Ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, 10 մարդ զոհվել է