‘Սաակաշվիլին խորհրդարանին կոչ է անում հնարավորինս շուտ հաստատել կառավարության կազմը’

968

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը և իր ղեկավարած «Միացյալ ազգային շարժումը» կհամագործակցեն ապագա կառավարության հետ, որի ամբողջական կազմը երեքշաբթի ներկայացրեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:

«Քանի որ այդպիսին է վրաց ժողովրդի կամքը, մենք կհամագործակցենք կառավարության ցանկացած կազմի հետ, որը կներկայացնի ընտրություններում հաղթանակած կոալիցիան», — հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, անհրաժեշտ է օպերատիվ կերպով ավարտել բոլոր գործընթացները, որ խորհրդարանը հնարավորինս արագ հաստատի կառավարության կազմը:

«Ես որպես նախագահ նոր կառավարությանը կցանկանայի, որ մաքսիմալ կերպով իրականացվեն այն բոլոր խոստումները, որոնք տրվել են վրաց ժողովրդին, որ խորհրդարանական ընդդիմությունը կատարի իր վերահսկող դերը և Վրաստանի զարգացումը շարունակվի», — ասել է Սաակաշվիլին:

Աղբյուրը՝  Интерфакс          
Լուսանկարը՝  president.gov.ge

Նախորդ հոդվածը‘Հայ գործարարները մտադիր են մտնել արգենտինական շուկա ‘
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթասը» դիմեց վճռաբեկ դատարան ‘