Սաակաշվիլին հայտարարել է, որ մեռնում է

529

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մեռնում է ազատազրկման պայմաններում, թեև 2021 թ․ հայրենիք վերադառնալիս «առողջ, եռանդուն տղամարդ էր»։

«Երբ ութ տարի տարագրութան մեջ լինելուց հետո 2021 թ․ հոկտեմբերին վերադարձա Վրաստան, որպեսզի պաշտպանեմ ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները, ես 54-ամյա առողջ, եռանդուն տղամարդ էի։ Ես անմիջապես ձերբակալվեցի վրացական իշխանությունների կողմից և կալանքի ենթարկվեցի․․․ դրանից հետո իմ առողջությունը սրընթաց վատթարացավ։ Հիմա ես մեռնում եմ․․․ տառապում եմ ավելի քան քսան լուրջ հիվանդություններով, որոնք ի հայտ են եկել կալանքի ընթացքում»,- գրել է Սաակաշվիլին Politico-ի համար պատրաստված հոդվածում, որը նա փոխանցել է փաստաբանի միջոցով։

Քաղաքական գործիչը պնդում է, որ իր հավանական մահը Վրաստանում «քաղաքական քաոս» կառաջացնի, իսկ ՌԴ-ն դա կդիտարկի որպես հաղթանակ։ Նա ռուսաստանյան ղեկավարության վրա է դրել իր առողջական վիճակի վատթարացման պատասխանատվությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄակրոնը Ձինպինին կոչ է արել «ուշքի բերել Ռուսաստանին»
Հաջորդ հոդվածըԱրցախից Հայաստան է տեղափոխվել 12 բուժառու. 9 մարդ վերադարձել է Արցախ