‘Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստանի կարիք չի զգում’

1023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պաշտոնական լիազորությունները գերազանցելու կապակցությամբ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով ինքը քաղաքական ապաստան խնդրելու կարիք չունի:

«Այն, որ ինձ կարող են որևէ երկրում ձերբակալել և հանձնել Վրաստանին՝ երևակայության ոլորտից չի: Ինչի՞ ս է պետք քաղաքական ապաստանը: Ես վրացի եմ, և մնացած ողջ կյանքս պատկանում է Վրաստանին, նրա փրկությանն ու ազատագրությանը»,- Վաշինգտոնում «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սաակաշվիլին:

 Նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել միջազգային արձագանքին՝ իրեն ներկայացված մեղադրանքի կապակցությամբ: Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ  «ինքն անմեղ է»:

 «Ես ոչ միայն մի թեթրի անգամ չեմ վերցրել, այլև 11 անգամ մեծացրել եմ բյուջեն: Ես պատիվ եմ ունեցել ստեղծելու վրաց պետություն, ինձ չէին հետաքրքրում իմ տունը, շքեղությունը, փողը, դրանք ոչ մի նշանակություն չունեն: Հետևաբար՝ նրանք ոչինչ չեն կարող գտնել , ես բացարձակապես մաքուր եմ: Մութ սենյակում կատու չկա, իսկ դուք փնտրեք՝ ինչքան ուզում եք: Վառեք լույսն ու հասկացեք, որ չկա»,- հայտարարել է Սաակաշվիլին: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Քարվաճառում պայմանագրային զինծառայող է զոհվել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘«Լևանտեն» ձեռք է բերում «Ռեալի» դարպասապահին’