‘Սաակաշվիլին հրաժարվում է զրահապատ մեքենաներից’

879

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կառավարությանն առաջարկել է, բացի թիկնազորից, իրենից վերցնել նաև զրահապատ ավտոմեքենաները, այսօր հաղորդել է Новости-Грузия գործակալությունը՝ հղում անելով հինգշաբթի օրը նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությանը: «Նախագահի վարչակազմը ևս մեկ անգամ արձագանքում է Պետական պահպանության հատուկ ծառայության հայտարարությանը և պարզաբանում, որ վարչապետի (Բիձինա Իվանիշվիլիի) ցուցումով իրականացվող էժանագին խարդավանքների պատճառով նախագահը հրաժարվում է պահպանության ծառայությունից և մտադիր է տեղաշարժվել սեփական տրանսպորտով: Նրանք կարող են նախագահի վարչակազմի ավտոհավաքակայանից դուրս բերել զրահապատ մեքենաները»,- ասված է հայտարարության մեջ:

Նախօրեին Վրաստանի նախագահը Թբիլիսիի միջազգային օդանավակայան է եկել առանց թիկնազորի, սեփական ավտոմեքենայի ղեկի մոտ նստած:

Ավելի վաղ Սաակաշվիլին հրաժարվել էր թիկնազորից: Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ պետական պահպանության հատուկ ծառայությունից հեռացվել էր այդ ծառայության ղեկավար Թեմուր Ջանաշիան, և նրա փոխարեն նշանակվել վարչապետի թիկնազորի ղեկավար Անզոր Չիբինիձեն, հաղորդում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Միլիարդատերերի թվով Ասիան ճանաչվել է համաշխարհային առաջատարը’
Հաջորդ հոդվածը‘Ապստամբները գրավել են Հալեպի գլխավոր մզկիթը’