‘Սաակաշվիլին հրապարակավ հրաժարվել է ՈՒԱԽ-ի թիկնազորից’

1112

Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ում գրել է, որ «վերջին իրադարձությունների կապակցությամբ»  հրաժարվում է «Ալֆա» անվտանգության ծառայության ստորաբաժանման թիկնազորից: Վրաստանի նախկին նախագահն ընդգծել է, որ այսուհետև մտադիր է տեղաշարժվել առանց թիկնապահների ուղեկցության:

«Վերջին իրադարձություններ» ասելով՝ նահանգապետը, հավանաբար, նկատի ունի ԶԼՄ-ների կողմից տարածված մեղադրանքներն իր հասցեին, թե ինքը վնաս է հասցրել Ուկրաինայի ազգային անվտանգությանը՝ համացանցում տեղադրելով տեսագրություն՝ Դոնբասում՝ ուկրաինացի զինվորականների հատուկ գործողությունների գոտում, «Շտորմ» գումարտակ իր այցի մասին: Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել «Ալֆա» ստորաբաժանման մարտիկներին, որոնք իրեն պաշտպանել են իր աշխատանքային լարված ժամանակացույցի պայմաններում:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դեռևս չի մեկնաբանել Սաակաշվիլիի հայտարարությունը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչ. Հալեպից փախել է 50 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային հետախուզում Խոդորկովսկու նկատմամբ’