Սաակաշվիլին նամակ է ուղարկել կալանավայրից

496

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հասցեագրված նամակում իրեն անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «անձնական կալանավորը»։

Նամակում Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնում Զելենսկուն, որ նա արձագանքել է «հորինովի մեղադրանքներով իրեն կալանավորելուն, որոնք աշխարհում ոչ ոք չի ընդունում, բացի Ռուսաստանից»։

Նախկին նախագահը նշել է, որ շատ է սիրում Ուկրաինան, նաև հույս ունի, որ երկրում իր բարեփոխումները առողջ գնահատականի կարժանանան։

«Քանի որ ես, ըստ էության, Պուտինի անձնական կալանավորն եմ, ուստի շատ բարձր եմ գնահատում ձեր սկզբունքային դիրքորոշումը Ուկրաինայի, ամբողջ տարածաշրջանի և կայսրության բոլոր կալանավորների պաշտպանության հարցում»,- գրել է Սաակաշվիլին նամակում, որը տեղադրվել է Facebook-ի իր էջում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿլիչկոն հայտարարել է, որ նախագահի գրասենյակն իր հետ չի շփվում
Հաջորդ հոդվածըԱնձնագրային վարչության աշխատակցուհիներին խնդրել են վերադառնալ աշխատանքի