‘Սաակաշվիլին պաշտոնապես խորհրդարանում վարչապետի պաշտոնում առաջադրել է Իվանիշվիլիի թեկնածությունը ‘

906

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանում երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը, այսօր հաղորդել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է տասնօրյա ժամկետում կառավարություն կազմի, որից հետո Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի կազմում լավագույնը Արման Երեմյանն էր’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատավորը հեռացել է խորհրդակցության ‘