‘Սաակաշվիլին պետությանը վերադարձրել է կոստյումները և վերարկուն’

1153

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի կառավարության աշխատակազմին ծանրոց է ուղարկել, որտեղ 8 կոստյում է և մեկ վերարկու է եղել, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Սաակաշվիլիի գրասենյակին: Այս հագուստը Սաակաշվիլին ձեռք էր բերել պետական բյուջեի հաշվին:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է  առաջադրել բյուջետային միջոցները սեփական կարիքների համար օգտագործելու մեջ, մասնավորապես՝ 8 կոստյում և քաշմիրե սպորտային վերարկու ձեռք բերելու մեջ:

Ծանրոցի հետ միասին Սաակաշվիլին նաև գրություն է ուղարկել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որում նշված է. «Այս հագուստը կարող եք օգտագործել ձեր հայեցողությամբ»:

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիայի հոտ. ԳԷԿ կառուցող վրացական ընկերությանը հարկային արտոնություններ Հայաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘«Իրաքում եզդիների ցեղասպանության համար մեղավոր են Էրդողանը, Թալաբանին և Բարզանին» ‘