‘Սաակաշվիլին ռազմական ակադեմիա է գնացել պարսատիկով’

890

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, երեքշաբթի Պաշտպանության ազգային ակադեմիա այցելության ժամանակ հետը պարսատիկ է տարել, հայտնում է Newsgeorgia գործակալությունը: Ելույթ ունենալով ակադեմիայի ունկնդիրների եւ դասախոսների առաջ՝ նա հայտարարել է, որ իր ձեռքի պարսատիկը խորհրդանշում է Վրաստանի զինված ուժերի դրությունը մինչեւ 2004-ը, այսինքն, մինչեւ իշխանության ղեկին Սաակաշվիլիի հայտնվելը:   

Նրա խոսքով, այդ ժամանակ Վրաստանի ՊՆ բյուջեն շուրջ 30 միլիոն դոլար էր կազմում, մինչդեռ այժմ այդ ցուցանիշն աճել է մինչեւ 410 միլիոն դոլար:

Նա կոչ է արել Վրաստանի նոր կառավարությանը՝ շարունակել ռազմաարդյունաբերական ոլորտին տրվող աջակցությունը եւ ՊՆ ենթակայության տակ պահել «Դելտա» ձեռնարկությունը: Ներկա պահին «Վրացական երազանք» կուսակցության ձեւավորած կառավարությունը քննարկում է այդ ձեռնարկությունը ՊՆ համակարգից տեղափոխելու հարցը:  

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վարունգը՝ որպես քաղաքական կատեգորիա (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ինչու՞ են ասպարեզում գտնվող գործիչները ձգտում իրենց վերագրել 90-ականների իրադարձությունները’