Սաակաշվիլին սկսել է դեղեր ընդունել

375

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բանտում գրեթե մեկ ամիս է՝ հացադուլի է նստած, կրկին սկսել է դեղորայք ընդունել, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին։

«Բժիշկները դեղորայքային բուժում են նշանակել Սաակաշվիլիին, նա դեղեր է ընդունում։ Նա նաև բոլոր անհրաժեշտ անալիզները կհանձնի»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը դարձյալ պնդում է, որ քաղաքական գործչին տեղափոխեն մասնավոր կլինիկա։

Սաակաշվիլին բանտում հացադուլ է անում արդեն 29 օր։ Օրերս նա հայտարարել է, որ հրաժարվում է տեղի բժիշկների օգնությունից՝ այն բանից հետո, երբ բանտի ադմինիստրացիան խստացրել է փաստաբանների հետ իր հանդիպման կանոնները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիայում էլեկտրոնային սիգարետները կսկսեն տալ դեղատոմսով
Հաջորդ հոդվածըYerevan Open-ի B խմբում հաղթեց Արամ Վարդանյանը