‘Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Թուրքիայի էթնիկ վրացիներին’

767

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում, ինչպես և խոստացել էր իր նախորդ այցելության ժամանակ, Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Սամսուն շրջանում բնակվող էթնիկ վրացիներին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը քաղաքացիություն է շնորհել Թուրքիայում բնակվող առնվազն 1000 էթնիկ վրացիների: Այցի ընթացքում Սաակաշվիլին նաև անդրադարձել է Թուրքիայի վրացիների կողմից վրացերեն սովորելու ցավոտ հարցին: «Թուրքիայի կառավարության հետ մենք բավական աշխույժ կապի մեջ ենք: Վարչապետ Էրդողանը շատ բարյացակամորեն է տրամադրված Վրաստանի հանդեպ: Նա  հրապարակավ էլ է հայտարարել, որ ինքը վրացական արմատներ ունի, և նրա բնավորությունն իսկապես էլ վրացական է: Այնպես որ՝ նա իմ մեծ բարեկամն է: Այստեղ դպրոցներում մտցրել են լազերենի ուսուցումը, նաև խոսվում է էթնիկ վրացիներին վրացերեն ուսուցանելու մասին: Հիմա վրացական գյուղերում վրացերեն ուսանելու շարժում կա: Ավագ սերունդը գիտի վրացերեն, սակայն երիտասարդությունը երբ մեկնում է՝ լեզուն կորսվում է: Վերջին 5-6 տարիներին Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, այժմ այն հետաքրքիր երկիր է դարձել, և համապատասխանաբար՝ լեզուն էլ է սկսել հետաքրքրել, մշակույթն էլ, արմատներն էլ: Սա Վրաստանի շարունակությունն է»,- հայտարարել է Սաակաշվիլին, փոխանցում է Грузия Online-ը:

Նախորդ հոդվածը‘Կանադայում, երկաթգծի անցակետում, բախվել են գնացքը և ավտոբուսը, կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Այս գործով անպայման արդարադատություն իրականացվելու է (Տեսանյութ) ‘