‘Սաակաշվիլի. Աբխազական երկաթուղու գործարկումը շրջափակման մեջ կգցի Ադրբաջանը’

1186

Աբխազիայի երկաթգծի բացումը ուժեղ հարված կհասցնի ոչ միայն Վրաստանի, այլեւ Ադրբեջանի շահերին: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: «Աբխազական երկաթուղու վերագործարկումն առաջին հերթին այնպիսի հարված է հասցնում ոչ միայն Վրաստանի, այլեւ Ադրբեջանի շահերին, որ դրա մասին նույնիսկ չարժե խոսել… դա հակասում է Վրաստանի շահերին: 2008-ին նույն այդ երկաթուղով տանկեր մտցրեցին, դա երեկ էր, եւ երկրորդ՝ այդ երկաթուղով շրջափակման մեջ կհայտնվի Ադրբեջանը», — հայտարարել է հարեւան երկրի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Մարտին Վարդազարյան. Իմաստուն քայլ է Մարտի 1-ը չբացահայտելը’
Հաջորդ հոդվածը‘«Երկրի ժամին» Կրեմլը լույս չի ունենա’