‘Սաակաշվիլի. «Իմ ինչի՞ն է պետք քաղաքական ապաստանը»’

1062

«Ինչի՞ս է պետք քաղաքական ապաստան ստանալ: Տեսնում եք, չէ՞, որ բոլոր երկրներում էլ ինձ մեծ հաճույքով ընդունում են»: Ինչպես հաղորդել է APA-ն՝  հղում անելով Georgia Online-ին,  այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ պատասխանելով «Ռուսթավի 2»-ի լրագրողի հարցին, թե մտադիր չէ՞արդյոք քաղաքական ապաստան խնդրել Հունգարիայում, կամ՝ որևէ այլ երկիր չի՞ առաջարկել նրան ապաստան տրամադրել:

«ԱՄՆ-ում ինձ շատ լավ են ընդունում, տեսեք, թե այնտեղ ինչպես են արձագանքում: Աշխարհի բոլոր երկրներում էլ ինձ լավ են ընդունում»,- ասել է նախկին նախագահը:

«Ռուսթավի 2»-ին Սաահաշվիլին մեկնաբանություններ է տվել Բուդապեշտում, որտեղ արդեն քաղաքական ապաստան է ստացել Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են այսօր դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների անունները’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի տարեց կողոպտիչները գողացել են 56 տուփ վիագրա ‘