‘Սաակաշվիլի. Մենք ուկրաինական «Մագնիտսկու ցուցակ» կկազմենք’

1680

Լեհաստան արտաքսվելու հենց հաջորդ օրը Միխեիլ Սաակաշվիլին Վարշավայում մամլո  ասուլիս է անցկացրել: Քաղաքական գործիչը ոչ միայն խոստացել է շատ շուտով վերադառնալ Ուկրաինա, այլև պատմել է սեփական «Մագնիտսկու ցուցակ» կազմելու իր պլանների մասին (Մագնիտսկու ցուցակն ընդգրկում է այն մարդկանց անունները, ովքեր պատասխանատու են աուդիտոր Սերգեյ Մագնիտսկուն ազատազրկելու, նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա  մահվան, ընդհանրապես՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշոր շորթումների համար):

«Ես ակտիվ աշխատելու եմ Եվրախորհրդարանի, եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների հետ: Միասին մենք կստեղծենք մեր «Մագնիտսկու ցուցակը» ուկրաինական կոռուպցիայի վերաբերյալ»,- հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետը:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում բողոքի շարժում ստեղծել՝ «օլիգարխներին խաղաղ կերպով իշխանությունից հեռացնելու համար»: «Այո, նրանք իրենց կամքով չեն հեռանա: Բայց երբ մենք փողոցում կլինենք միլիոններով, օլիգարխներին հարցնող չի լինի»,- ասել է Սաակաշվիլին:

փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Հայկական կրթություն»’