‘Սաակաշվիլի. Ուկրաինայում իմ հավակնությունները շատ ավելին են, քան վարչապետի պաշտոնն է’

1431

Օդեսայի մարզի նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում իր հավակնությունները «շատ ավելին են, քան վարչապետի պաշտոնն է»: Նա այդպես է պատասխանել իրեն ուղղակիորեն տրված հարցին՝ արդյոք մտադիր չէ՞ զբաղեցնելու վարչապետի աթոռը:

Սաակաշվիլին ասել է, որ իր առջև նպատակ է դրել «սահմանելու խաղի բոլորովին նոր կանոններ և ներկայացնելու քաղաքական վերնախավի նոր սերունդ»: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է անցնի այն ճանապարհը, ինչն անցել է Վրաստանը «վարդերի հեղափոխությունից» առաջ:

Վրաստանում նախկին նախագահն անցնում է մի քանի քրեական գործերով: Մանավորապես, նրան մեղադրում են բյուջետային միջոցները վատնելու և իր լիազորությունները վերազանցելու մեջ: Սաակաշվիլին համարում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են և քաղաքական դրդապատճառներ ունեն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Կա կարճատև անձրևի հավանականություն’