Սալահը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլից»

370

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է Calciomercato-ն:

30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է: Մերսիսայդցիները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե ստանան նվազագույնը 80 միլիոն եվրոյի առաջարկ:

Սալահը «Լիվերպուլում» ելույթ է ունենում 2017 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 80 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Նախորդ հոդվածըՀայտնի է Ա Սերիայի հունվար ամսվա լավագույն մարզիչը
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)