‘Սալոնիկում մառախուղի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել’

3817

Հունաստանում՝ Սալոնիկից Վերիա տանող ավտոմայրուղու վրա, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Խիտ մառախուղի պատճառով 20-25 մեքենաներ բախվել են միմյանց: Նախնական տվյալներով՝ կա առնվազն մեկ զոհ, և 24  տուժած, հայտնում է РИА Новости-ն:

Ըստ Skai հեռուստաալիքի հաղորդած տեղեկության՝ բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և այն շրջվել է, իսկ ետևից եկող մեքենաները մշուշի պատճառով չեն նկատել շրջված մեքենան և  չեն հասցրել ճիշտ ժամանակին խուսափել բախվելուց:

Տուժածների թվում հղի կին է եղել, որին շտապ տեղափոխել են Սալոնիկի հիվանդանոց:

Նախորդ հոդվածը‘Տեր Սահակ. եկեղեցին Ներսիսյան եղբայրների «դուքյանն» է դարձել ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն իսլամական աշխարհին կոչ է արել ավելի զգայուն լինել ղարաբաղյան խնդրի նկատմամբ’