Սախալինում բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

296

Շաբաթ օրը Սախալինի Տիմովսկոյե ավանում, բնակելի շենքում, գազի պայթյուն է տեղի ունեցել։

Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Մի քանի հոգի, հնարավոր է, դեռ փլատակների տակ են։

Նախնական տվյալներով՝ բնակարաններից մեկում պայթել է գազի բալոնը։ Շենքը գազիֆիկացված չէ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀոնկոնգում օդով փոխանցվող մանրէների՝ աշխարհում առաջին քարտեզն են կազմել
Հաջորդ հոդվածըԱԱ 2022-ի ֆավորիտները՝ ըստ Bleacher Report-ի