‘Սահակաշվիլիին մեղադրում են պետական միջոցները մասաժի վրա վատնելու մեջ’

1070

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին նոր մեղադրանք են առաջադրել, որով նրան մեղադրում են պետական միջոցները վատնելու մեջ:

Խոսքը գնում է 8.8 միլիոն լարիի մասին (մոտ 5 մլն դոլար), որոնք իբր ծախսվել են պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ Սահակաշվիլիի հրամանով: Դատախազությունը վստահեցնում է, որ այդ գումարները օգտոգործվել են խոհարարների, մասաժիստների, հյուրանոցների եւ այլ տեսակի ծախսեր հոգալու համար:

Սահակաշվիլին իր հերթին հերքում է իրեն առաջդրված նոր մեղադրանքը՝ նշելով, որ պետբյուջեի գումարները օգտագործվել են «երկրի հանրաճանաչության եւ ներդրումների ներգրավման համար»:

Նախորդ հոդվածը‘Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.75 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը պնդում է, որ Այվազովսկու վրձինը վերականգնվել է բացառապես Տ. Մարգարյանի նախաձեռնությամբ’