‘Սահակաշվիլիի մամլո ծառայությունը չի մեկնաբանում Իվանիշվիլիի կոչը նախագահի հրաժարականի մասին ‘

948

Վրաստանի նախագահի մամլո ծառայությունում չեն մեկնաբանում Բիձինա Իվանիշվիլիի կոչը Միխաիլ Սահակաշվիլիին, որում ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» շարժման առաջնորդը նախագահից պահանջում է հրաժարական տալ, հաղորդում է apsny.ge կայքը:

Անդրադառնալով Իվանիշվիլի այս առաջարկին վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն ասել է, որ նման կոչերը խոսում են Սահմանադրության և վրացական ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին:

Լուսանկարում՝ Դավիթ Բաքրաձեն

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են մարդիկ հեռանում երկրից’
Հաջորդ հոդվածը‘Apple-ը պատրաստվում է գնորդներին ներկայացնել նոր iPad mini-ն’