‘Սահակաշվիլին հայտարարել է, որ համակարգելու է Ուկրաինային զենքի մատակարարումը ‘

1183

Նախօրեին, Ուկրաինայում բարեփոխումների Խորհրդատվական միջազգային խորհուրդի նախագահ նշանակված, Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ համակարգելու է Կիեւին զենքի մատակարաման հարցերը:
«Հիմա ամենակարեւորը Ուկրաինային զենքով օգնելն է: Ես առաջիկա օրերին համակարգելու եմ այդ հարցերը»,- հայտնել է Սահակաշվիլին՝ տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում:

Մեկնաբանելով իր նշանակումը՝ նա տեղեկացրել է, որ «կոնկրետ գերատեսչության» աշխատակից չի համարվում:

«Ես ազատ քաղաքական գործիչ եմ, Վրաստանի քաղաքացի, Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու մասին մնացած բոլոր առաջարկությունները չեն տեղավորվում ընդհանուր մարտավարության մեջ, ես, բնականաբար, պետք է վերադառնամ իմ երկիր»,-ասել է Սահակաշվիլին:

Ուկրաինայի նախագահի կայքում, ուրբաթ օրը հրապարակված հրամանգրում նշված է, որ Բարեփոխումների խորհուրդը աշխատելու է որպես « Ուկրաինայի նախագահին կից խորհրդատվական մարմին, որի հիմնական խնդիրն է հանդիսանում երկրում բարեփոխումներ իրականցնելու վերաբերյալ առաջարկությունների եւ հանձնարարությունների տրամադրումը՝ ելնելով միջազգային փորձից»:
Ուկրաինայի նախագահը հստակեցրել է նաեւ, որ Սահակաշվիլին «կդառնա Ուկրաինայի պատվիրակը արտասահմանում»:

Նախորդ հոդվածը‘Դոնբասի աշխարհազորը ներկայացրել է հրադադարի իր պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’