‘Սահակաշվիլի շարասյունը քարկոծվել է. Իվանիշվիլին բնակչությանը կոչ է արել զերծ մնալ սադրանքներից (տեսանյութ)’

867

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել երկրի բնակչությանը զերծ մնալ սադրանքներից, իսկ իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնամուխ լինել Քութայիսում տեղի ունեցած միջադեպի հետաքննությանը: Այս մասին ասվում է վարչապետի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:

Նախօրեին Քութայիսում միջադեպ է տեղի ունեցել. նախագահի հրաժարականը պահանջող բազմությունը նախ թույլ չի տվել, որ Սաակաշվիլին դուրս գա Միացյալ ազգային շարժման գրասենյակից, իսկ երբ թիկնապահները կարողացել են դուրս բերել նախագահին, սկսել է քարեր շպրտել նրա շարասյան վրա, ապա նաև ֆիզիկական բռնություն է կիրառել ՄԱՇ-ի պատգամավոր Ակակիա Մինաշվիլիի հանդեպ: «Մենք պատասխանատու իշխանություն ենք և դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ ում դեմ էլ այն  ուղղված լինի: Ագրեսիան և  ընդդիմախոսներին դիմակայելը, ցավոք, սովորական են եղել նախկինում, և այսօր մենք ստանում ենք դրանց պտուղները: Բնակչությանը կոչ եմ անում զերծ մնալ ցանկացած տիպի դիմակայությունից և չտրվել սադրանքների: Իսկ իրավապահ մարմիններին կոչ եմ անում անհապաղ  ձեռնամուխ լինել միջադեպի քննությանը և ապագայում կանխել նման սադրանքները»,- հայտարարել է Իվանիշվիլին: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Բռնապետի աղջիկը դարձել է Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը’