‘Սահակաշվիլու ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստում ‘

910

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում՝ շասսիի անսարքության պատճառով, հինգշաբթի հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Միխեիլ Սահակաշվիլին չի կարողացել Ռումինիայից Վրաստան վերադառնալ նախատեսված ժամին, քանի որ թռիչքից տասը րոպե հետո հարկադրական վայրէջք է կատարել: Պատճառը տեխնիկական անսարքությունն էր, մասնավորապես, շասսիի հետ կապված խնդիրները», — ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարությունում:

 

Նախորդ հոդվածը‘Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգը կտեղադրվի նոյեմբերի 4-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնիի վիլլայի մոտ կասկածելի տուփ է հայտնաբերվել’