‘Սահմանադրական դատարանի հաղորդագրությունը՝ Ր. Հովհաննիսյանի դիմումի մասին’

1299

ՀՀ Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. մարտի 4-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետեւ սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործը քննության ընդունելու հարցը: 

Նշենք, որ ՍԴ դիմումը հանձնելուց հետո «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ փաստաբան Կարեն Մեժլումյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Ասուլիսի մանրամասները iLur.am-ը կներկայացնի քիչ անց:

 

Նախորդ հոդվածը‘Կարպինը գոհ է Մովսիսյանից’
Հաջորդ հոդվածը‘Է. Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական վարքագծի վրա’