‘Սահմանին հնչած կրակոցների մասին լուրերը միտումնավոր են տարածվում’

2074

Գուրգեն Ասատրյանը իր «Ֆեյսբուքյան» էջում գրում է.

Ի՞նչ է նշանակում՝ «հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թշնամին կրակում է», դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ պատասխանատու հայտարարություն եք անում, այսինքն, ըստ ձեզ՝ Ադրբեջանը պատերա՞զմ է հայտարարել Հայաստանին…
Իմ ծնողներն ապրում են Նոյեմբերյանում, որը սահմանից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա է գտնվում, Նոյեմբերյան-Երևան միջպետական մայրուղին՝ մոտ 500 մետր, ադրբեջանական կողմի ուղիղ նշանառության տակ է՝ գրեթե 200 մետր հեռավորության վրա: 
Հիմա իմ հոգեվիճակը պատկերացնո՞ւմ եք ձեր հայտարարություններով. Երևանում, տաք տեղը ստեղնաշարի առաջ նստած: Էլ չեմ խոսում բանակում ծառայող զինվորների մայրերի մասին, որոնք ուղղակի կարող են ուշաթափվել տեղում:
Հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյանի հատվածում վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել:
Այս մասին ինձ տեղեկացրել են տեղի ժողովուրդն ու իմ ընկերները, որոնք այս պահին ծառայություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանում՝ պայմանագրային հիմունքներով:
Հ.Գ. Չգիտեմ, թե ում է ձեռնտու նման պանիկան, սակայն մի բան շատ լավ եմ հասկանում՝ նման լուրեր միտումնավոր են տարածվում:

Նախորդ հոդվածը‘«Կորեական արձակուրդները» կարող են Ս.Սարգսյանի հրաժարականի հիմք դառնալ’
Հաջորդ հոդվածը‘Արձագանք Նալբանդյանի՝ մամուլի ասուլիսում տրված գնահատականների վերաբերյալ’