‘Սահմանում երկու զինվոր է մահացել.yerkir. ՊՆ-ն դեռ լռում է’

2397

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում մահացել է ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ այսօր էլ Արարատում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մեկ այլ զինվոր է մահացել, ում անունն առայժմ հայտնի չէ: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զարհուրելին այն է, որ առ այս պահը ո՛չ ԼՂՀ ՊԲ-ն, ո՛չ ՀՀ ՊՆ-ն որեւէ պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել երկու դեպքերի մասին էլ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին օգնության փաթեթին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտման տուգանքները փոփոխող օրինագիծը ‘