‘Սամբոյի աշխարհի գավաթի փուլին Հայաստանը ներկայացնելու է արցախցի վեց մարզիկ’

808

Հունվարի 26-ից 29-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կկայանա սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` «A» դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի  փուլերից մեկը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է արցախցի վեց մարզիկ.

Նարեկ Պետրոսյան՝ 62 կգ քաշային կարգ

Մարտին Միրզոյան՝ 68 կգ ք/կ

Արմեն Ադամյան՝ 74 կգ ք/կ

Մավրիկ Նասիբյան՝ 82 կգ ք/կ

Դավիթ Գրիգորյան՝ 90 կգ ք/կ

Տիգրան Համբարձումյան՝ 100 կգ ք/կ

Մեր մարզիկների հետ Ուրալսկ են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Նախորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանը երկար չմնաց Հայաստանի ամենասեքսուալ կանանց ցանկում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ստոմատոլոգներն ընդդեմ Արտոնագրային վճարների մասին օրենսդրական փոփոխությունների’