Սամիր Հանդանովիչը կավարտի կարիերան ու «Ինտերում» կանցնի աշխատանքի

205
TURIN, ITALY - APRIL 03: Samir Handanovic of FC Internazionale dives to save a shot during the Serie A match between Juventus and FC Internazionale at Allianz Stadium on April 03, 2022 in Turin, Italy. (Photo by Marco Luzzani/Getty Images)

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կավարտի կարիերան:

Ինչպես հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 39-ամյա դարպասապահը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց աշխատանքի կանցնի միլանյան ակումբում: 

Սլովենացին «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից: «Ներաձուրիների» կազմում Հանդանովիչը մասնակցել է 455 հանդիպման ու ակումբի պատմության մեջ անցկացրած խաղերի քանակով 10-րդն է: Իտալական ակումբում նա նվաճել է 5 տիտղոս:

Նախորդ հոդվածըԳերմանիայի հավաքականը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի
Հաջորդ հոդվածըՂրիմի երկնքում ՀՕՊ ուժերը 11 անօդաչու են ոչնչացրել