Սամիր Նասրի․ Բենզեման հատուկ ուշադրության կարիք ուներ

190

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Սամիր Նասրին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային եւ ազգային թիմի մարզչական շտաբին մեղադրել է Մադրիդի «Ռեալի» 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեմային վնասվածքից հետո վերականգնողական փուլն արագացնելու եւ ժամանակ չտալու մեջ։

«Ես տխրեցի, երբ իմացա, որ Բենզեման նոր վնասվածք է ստացել եւ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ՝ ղեկավարությունը վատ վերաբերմունք ցուցաբերեց նրա նկատմամբ։ Բենզեման առանձնահատուկ խաղացող է, «Ոսկե գնդակի» դափնեկիր, որը հատուկ ուշադրության կարիք ուներ։

Պարտադիր չէր Բենզեմայի մասնակցությունը խմբային փուլի խաղերին Ավստրալիայի, Թունիսի եւ Դանիայի դեմ։ Անցած մրցաշրջանում նա գրեթե 60 խաղ է անցկացրել։ Նորմալ է, որ նա 34 տարեկանում որոշակի հոգնածություն ունի։ Պետք չէր արագացնել նրա վերականգնումն ու մասնակցությունը խմբային փուլին»,- Նասրիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտարարել էր, որ Բենզեման վնասվածքի կրկնություն չի ունեցել, մարզման ժամանակ գնդակին հարվածելիս ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա խաղերը
Հաջորդ հոդվածըՂազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է Տոկաևը