‘Սամուել Էտո՛օ ավարտում է իր ելույթները ազգային հավաքականի կազմում’

874

«Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՛օն որոշում է կայացրել ավարտել իր ելույթները Կամերունի ազգային հավաքականի կազմում: Ինչպես հաղորդում է «L’Equipe-ը», 32-ամյա ֆուտբոլիստը այդ մասին իր խաղընկերներին է հայտնել անմիջապես Լիբիայի դեմ խաղից հետո: Հիշեցնենք, որ նախկինում Էտո՛օն մի քանի անգամ հայտնել էր իր և Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի լարված հարաբերությունների մասին, իսկ մեկ անգամ խոսել էր նաև իր կյանքին սպառնացող վտանգի մասին՝ տարածելով հետևյալ հաղորդագրությունը. «Ես վարձել եմ թիկնապահներ, որպեսզի պաշտպանվեմ իմ կյանքին սպառնացող վտանգից, եթե մահանամ՝ ինձ սպանել են Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայից»:

Նախորդ հոդվածը‘Կրիստիան Տելյո. Մարտինոն հեշտ ներգրավվեց մեր կազմում, նա դուր է գալիս խաղացողներին’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Սոբյանինը, ըստ նախնական արդյունքների՝ ընտրվել է Մոսկվայի քաղաքապետ’