‘Սամուել Էտո’օն տեղափոխվում է «Չելսի»’

1086

Ինչպես տեղեկացնում է կատալոնական «MundoDeportivo-ն» կամեռունցի 32 ամյա հարձակվողը նորից հանդես է գալու Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Տրանսֆերի համար անգլիական ակումբ «Անժիին» կվճարի 5 մլն £, այդքան էլ կկազմի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը, որը ուղիղ երկու անգամ քիչ է այն գումարից, որը նա ստանում էր ռուսական ակումբում:

Խաղացողը վաղը կժամանի Լոնդոն և բուժզննումից հետո միանգամից կմիանա թիմին, որը պատրաստվում է «Բավարիայի» դեմ Եվրոպայի սուպերգավաթի խաղին: Այսպիսով Էտո’օն Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսիում» իր նորամուտը կարող է նշել, Պեպ Գվարդիոլայի թիմի դեմ, ում անձնական որոշմամբ ժամանակին նա հեռացել էր «Բարսելոնայից»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. 2017-ին նվազագույն աշխատավարձը կլինի 90 հազար դրամ’
Հաջորդ հոդվածը‘Մոնումենտի այգին դրվում է վաճառքի. Մամուլ’