‘Սամուել Էտո’օ. Ընտրեցի «Չելսիին»՝ Մոուրինյոյի և թիմի ամբիցիաների պատճառով’

710

«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստի տեղափոխությունը «Չելսի» ամռան ամենաանսպասելի տրանսֆերներից մեկն էր: Կամերունցի հարձակվողը, ով նախկինում վիրավորական արտահայտություններ է արել իր ներկայիս ակումբի վերաբերյալ, փորձում է շտկել իրավիճակը՝ շռայլելով գովեստի խոսքեր «ազնվականների» և Մոուրինյոյի վերաբերյալ: «Ես հաճույքով օգտվեցի կարիերաս Անգլիայում շարունակելու առիթից: Տեղափոխվել եմ հզոր ակումբ, որտեղ փայլուն ֆուտբոլիստներ են խաղում, և բացի դա՝ այստեղ է աշխատում Ժոզե Մոուրինյոն, ում ես շատ եմ գնահատում»,-  նշել է 32- ամյա հարձակվողը:

Նախորդ հոդվածը‘Իսկ արեւմտամե՞տ էր արդյոք հանգուցյալը’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Ալավերդի-Թումանյան ավտոճանապարհին’