‘Սամուել Սեւյանը զիջել է միայն Վասիլի Իվանչուկին’

749

ԱՄՆ-ը ներկայացնող 18-ամյա գրոսմայստեր Սամուել Սեւյանը երկրորդ տեղն է գրավել Կապաբլանկայի հուշամրցաշարում:

Հայ շախմատիստը 10 տուրերում հավաքել է 6.5 միավոր: Նա կես միավոր է հետ մնացել առաջին տեղը գրաված ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Լավագույն եռյակը եզրափակած իսպանացի Դավիդ Անտոնը եւս վաստակել է 6.5 միավոր:

Մրցաշարին մասնակցել են 6 շախմատիստներ, որոնք 2 շրջանով մրցել են իրար հետ:

Նախորդ հոդվածը‘Հռոմ. Նադալը և Ֆեդերերը հաղթել են’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’