Սամպաոլին երկրորդ անգամ գլխավորեց «Սեւիլիան»

257

Արգենտինացի Խորխե Սամպաոլին իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց 56-ամյա իսպանացի Խուլեն Լոպետեգիին։ 

62-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Սամպաոլին «Սեւիլիան» գլխավորել է նաեւ 2016-2017 թվականներին։ Նրա նախորդ ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր, որը լքել էր ամռանը։

Լոպետեգին «Սեւիլիան» գլխավորում էր 2019թ․ հուլիսից։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 7 խաղից հետո «Սեւիլիան» ունի 5 միավոր եւ 17-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըՄեսի․ Այս տարվա աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իմ կարիերայում
Հաջորդ հոդվածըՓաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի հանդիպման հայտարարությունը