«Սամպդորիան» հեռացրեց Ջամպաոլոյին․ թիմն Ա Սերիայի 8 տուրում 2 միավոր է վաստակել

312

Մարկո Ջամպաոլոն հեռացվել է «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

55-ամյա մասնագետը հեռացվել է Ա Սերիայի 8-րդ տուրում «Մոնցայից» կրած 4-րդ անընդմեջ պարտությունից հետո։ Ընդհանուր առմամբ թիմն ընթացիկ մրցաշրջանի 8 տուրերում 6 պարտություն է կրել և 2 անգամ ոչ-ոքի է խաղացել։

Ջամպաոլոն հունվարից էր գլխավորում «Սամպդորիան»։ Այս ընթացքում անցկացրած 25 խաղում նա 6 հաղթանակ է գրանցել։

Նախորդ հոդվածըՉինաստանն ակնարկել է, թե ով կարող է լինել վթարի հեղինակը
Հաջորդ հոդվածըԲոլսոնարու․ Բրազիլիային անհրաժեշտ է համագործակցել ՌԴ–ի հետ