‘«Սամպդորիան» ու «Էվերթոնը» չեն կարողանում համաձայնության գալ Սամուել Էտո´Օի տրանսֆերի շուրջ’

784

Անգլիական «Էվերթոնն» ու իտալական «Սամպդորիան» շարունակում են բանակցությունները կամերունցի հարձակվող Սամուել Էտո´Օի տրանսֆերի շուրջ։

Ավելի վաղ «Սամպդորիան» համաձայնեցրել էր ֆուտբոլիստի անձնական պայմանագրի դրույթները, սակայն թիմերի ներկայացուցիչները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ տրանսֆերի դիմաց «Էվերթոնին» տրվելիք փոխհատուցման հարցում։ Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, իտալական ակումբը նախապես պայմանավորված գումարից ավելին է պահանջում։

Գործարքին կարող է խանգարել նաև ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբի հետաքրքրվածությունը կամերունցի հարձակվողի ծառայություններով։

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները անցանելի են, Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» հետաքրքրված է «Ռոմայի» խաղացողով’