‘Սամվել Աբրահամյան. Կա մեկ օրակարգ՝ Սերժ Սարգսյանի եւ նրա կլանի հրաժարականը (Տեսանյութ)’

1484

Այսօր Ազատության հրապարակում կայացած ազատամարտիկների  հանրահավաքում ելույթ ունեցողները, անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին նշում էին, որ Հայաստանի գերխնդիրը իշխանափոխությունն է:

Նրանք նշում էին, որ փետրվար ամսին ժողովուրդը պետք է հավաքվի հրապարակում և հասնի Սերժ Սարգսյանի և նրա կլանի հրաժարականին:

Ազատամարտիկ Վարդան Մալխասյանը իր խոսքում նշեց, որ նպատակը ոչ միայն իշխանափոխությունն է, այլև իշխանափոխությունից հետո ստեղծված վիճակի վերահսկելիությունը: Նրա խոսքով, պետք է թույլ չտալ, որ իշխության փոխանվի իշխանական մեկ այլ խմբավորման կամ անհատի:

Իշխանափոխության խնդիրը առաջնահերթ համարեց նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը, նշելով, որ երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է դադարեն փոխադարձ քննադատությունը:

«Նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ամբողջ հասարակության լիակատար կոնսոլիդացիան: Սա անհրաժեշտ է, եթե մենք մտածում ենք Հայաստանի ապագա կայունության և բարեկեցության մասին, իսկ դրան լիովին կարելի է հասնել: Ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան վեր կանգնել ցանկացած ներքին հակասություններից և համախմբվել գլխավոր մի խնդրի շուրջ: Նույնը պետք է տեղի ունենա քաղաքացիական հասարակության մյուս բոլոր կառույցներում: Մենք պետք է կարողանանք հրապարակել մեկ օրակարգ՝ դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է և նրա կլանի հեռացումը իշխանությունից», — հայտարարեց Աբրահամյանը:

Նա իր խոսքում անդրադարձավ նաև դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը «Հայ ազգային կոնգրեսի» հրավիրած հավաքին և երթին և նշեց, որ պետք է նկատի ունենալ, որ դա ոչ միայն ՀԱԿ-ի, այլև բոլորի միջոցառումն է: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում ցույցերի հետևանքով հոսպիտալացվել է 412, ձերբակալվել 14 մարդ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դատապարտել է լրագրողների նկատմամբ Կիևում կիրառված բռնությունները’