‘Սամվել Ալեքսանյանը շատ արագ կկարգավորի հայ-իրաքյան հարաբերությունները. «ՉԻ»’

2137

«Չորրորդ իշխանությունը» գրում է.  «Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի արտգործնախարարությունում լրջորեն քննարկվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին Իրաքում ՀՀ դեսպան նշանակելու հարցը»։

«ՉԻ»- Հայաստանում մրցակցային հավասար դաշտ ապահովելու տեսանկյունից սա, իհարկե, ամենաարդյունավետ քայլն է, բայց կարող է արտաքին քաղաքականության բնագավառում խնդիրներ առաջացնել։ Չէ, Սամվել Ալեքսանյանն իհարկե փայլուն դիվանագետ է և շատ արագ կկարգավորի հայ-իրաքյան հարաբերությունները։ Մանավանդ որ այնտեղ արդեն տևական ժամանակ է հայկական վիսկի են խմում (համենայն դեպս՝ պրն Ալեքսանյանը նրանց տեղեկացրել է, որ դա վիսկի է)»։ Պրոբլեմը բոլորովին այլ է։

Բանն այն է, որ Իրաքն ու Իրանը հարևան պետություններ են։ Եթե նկատեցիք, երկու երկրների անվանումների միջև ընդամենը մի տառի տարբերություն կա, իսկ ով՝ ով, բայց պրն Ալեքսանյանը գիտի, թե ինչպես կարելի է ընդամենը մի տառ փոխելով… Լավ, շատ չխորանանք։ Ավելի լավ է՝ պրն Ալեքսանյանին հաջողություններ մաղթենք դիվանագիտության ասպարեզում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Գազի հանձնաժողովը հիմնավորել է ընդդիմության կասկածները. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Փոքր ՀԷԿ-երը կործանում են Հայաստանի գետերը. Զեկույց («Առավոտ»)’