‘Սամվել Ալեքսանյանին վատ բա՞ն է պատահել. Մամուլ’

1956

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Միջազգային հեղինակավոր ընկերություններից մեկի հրապարակած զեկույցի համաձայն` մանրածախ առևտրի ոլորտում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է տասներորդ տեղը:

«ՉԻ»- Ճիշտն ասած՝ այս լուրը կարդալուն պես մտքներովս վատ բան անցավ՝ մտածեցինք, թե Սամվել Ալեքսանյանին վատ բան է պատահել: Բարեբախտաբար՝ ոչ մի բան չէր պատահել: Ուրեմն ինչո՞ւ է միջազգային այդ կազմակերպությունը նման անհեթեթ բան հրապարակել: Մի քիչ ավելի մանրամասն կարդացինք վերլուծությունը, և ամեն ինչ տեղն ընկավ: Այդ կազմակերպությունը պարզապես պատկերացում չունի, թե ինչ վիճակ է Հայաստանում: Օրինակ, ըստ նրանց՝ 2012 թվականին Հայաստանում մթերային խանութների թիվը համարյա կրկնապատկվել է, «Սթար» սուպերմարկետների ցանցը կլանել է «Fresh» ցանցի բոլոր խանութները և այլն: Մի խոսքով՝ այդ կազմակերպության հրապարակած հաշվետվության մեջ Հայաստանի մասին միայն երկու ճիշտ փաստ կա. այն, որ Հայաստանը պետություն է, և այն, որ Հայաստանում մանրածախ առևտուր կա:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոյի 9-ամյա որդին Հայաստանում զվարճացել է պետբյուջեի հաշվին (փաստաթղթեր)’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը ռեֆորմիստ Հասան Ռուհանին է’