‘Սամվել Ալեքսանյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում. Ամենաընթերցված ‘

1579

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.amի՝ ամենաշատ դիտումներ ունցող տասը կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ

Blognews.am. Սամվել Ալեքսանյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում

Հերթական անգամ ականատես եղանք Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մտքի գոհարներին: Բանից պարզվում է՝ պարոնը բիզնեսով չի զբաղվում, և եթե իրականում այդպես է, ինչպե՞ս կբացատրեք Ձեր օլիգարխի տիտղոսը. սա մառազմատիկ բնույթ է կրում: Պարոնը հերքեց նաև այն լուրերը, որ ցանկացել է Փակ շուկայի տեղը կառուցել բազմաբնակարան շենք, ինչին ես չեմ հավատում: Չնայած նա սովոր է ամեն ինչ տակից անել ու միանգամից, որ ոչ ոք գլխի չընկնի, ու ինքը հասնի իր նպատակին, սակայն այս անգամ ինֆորմացիան դուրս է եկել «կլոր սեղանի» շրջանակներից, և դժվար թե այս անգամ Ալեքսանյանը կարողանա իրականացնել իր պլանները: Ինչ վերաբերում է «Կարֆուրի»՝ Հայաստան գալուն, չնայած այն հանգամանքին, որ պարոն Ալեքսանյանը հերքում է այն փաստը, որ դա հարված է սեփական բիզնեսին, իրականում, ըստ լոգիկայի, դա հենց այդպես էլ կա…

Ամենազավեշտալի պատասխանը լրագրողներին այն էր, որ Ալեքսանյանին հարցրին, թե «Վերջին 20 տարիների ընթացքում արդյո՞ք Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է», հետևեց անիմաստ պատասխանը Ալեքսանյանի կողմից` «Իհարկե լավագույնն է, որովհետև էկավ շուկաս քանդեց, 20 տարվա մեջ քանդող չէր եղել»…
Եվ այս մարդը կոչվում է ԱԺ պատգամավոր, այն էլ՝ իշխող կուսակցությունը ներկայացնող:

Նախորդ հոդվածը‘iPhone-ն ու iPad-ն այլևս երբեք նախկին տեսքը չեն ունենա. Լուսանկարներ. Ամենաընթերցված ‘
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով վրաերթ՝ արագաչափ սարքի մոտ. հարազատները պնդում են, որ վրաերթը կատարվել է BMW ավտոմեքենայով. Ամենաընթերցված ‘