‘Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի գործով 2 անձ կալանավորվել է’

1178

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ Ալեքսեյ Բալայանին և Ռոլանդ Այդինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նաև նշեց, որ քրեական գործի շրջանակներում բացի նշված մեղադրյալներից երկու անձ ներգրավված է որպես կասկածյալ։ «Ընդհանուր առմամբ՝ կասկածյալի երկու և մեղադրյալի երկու դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան», — ասել է Նաիրա Հարությունյանը։

Նախորդ հոդվածը‘Փոմփեո. ԱՄՆ-ը պատրաստ է նոր միջուկային պայմանագիր կնքել Իրանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնը չի խոչընդոտի Ասանժի արտահանձնմանը ԱՄՆ-ին’