‘Սամվել Կարապետյան. Հայաստանը վերադարձրեց թալանը, իսկ Գերմանիան՝ ոչ (տեսանյութ)’

1128

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 7-8 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին, երբ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, Գերմանիային է վերադարձրել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային Միության կողմից թալանած գերմանական գրականության իրեն բաժին հասած մասը: Հատկանշականն այն է, որ այդ ընթացքում որևէ մեկը չի հիշել 20-րդ դարասկզբին Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կողմից թալանած հայկական գրականության մասին:

«Թուրքերը բութ գործիք էին, իսկ գերմանացի սպաները թալանում էին վանքերի գրադարաններն ու ձեռագրատները: Այդ է պատճառը, որ այսօր Գերմանիայի անգամ ամենահետին գյուղաքաղաքի գրադարանում հայկական ձեռագրեր կան: Պատկերացրեք, թե ինչ պատվաբեր կլիներ մեզ համար, եթե ասեինք, որ եղել է երկու աշխարհամարտ. առաջինին դուք եք թալանել, երկրորդին՝ Խորհրդային Միության թալանից մեզ բաժին է հասել: Եկեք թալանները վերադարձնենք միմյանց»,- նշում է հուշարձանագետը՝ հավելելեվ, որ մեր անգին գանձերը այսօր շարունակում են մնալ Գերմանիայի գրադարաններում, իսկ մենք իրենցը՝ մեր անդեմության, մեր անողնաշարության պատճառով վերադարձրինք:

«Այո, թալանը պետք չէր պահել, բայց պետք էր առիթն օգտագործել և պայման դնել, որ իրենց թալանն էլ իրենք վերադարձնեն»,- իր տեսաբլոգում ասում է Սամվել Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի ‘
Հաջորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Ընդամենը մեկ բան՝ չվախենան, չենթարկվեն ոչ մի տեսակի ճնշման’