‘Սայաթ-Նովայի բակերից մեկում ապօրինի շինարարության դեմ բնակիչները ցույց են անում (տեսանյութ)’

1429

Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող բակերից մեկում այսօր բնակիչները բողոքի ցույց են անում: Նրանք փորձում են խոչընդոտել բակում՝ խորհրդային ժամանակներից մնացած կաթսայատան տեղում բարձրահարկ շենք կառուցող շինարարների աշխատանքը: Բնակիչները պնդում են, որ քաղաքաշինական մի շարք նորմերի խախտումով շինարարության թույլտվության տակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությունն է: Բնակիչներից մեկի պատմելով՝ շինարարները այսօր փորձել են բակ մտնել ոստիկանների օգնությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները մերժում են ուղեվարձի սուբսիդավորումը պետբյուջեի հաշվին’
Հաջորդ հոդվածը‘Տոնական տորթ քաղաքապետարանին՝ «Կերեք, կշտացեք» (տեսանյութ)’